Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Դիմային նյարդի բորբոքում

Դիմային նյարդի բորբոքում

Գանգուղեղային 12 զույգ նյարդերից եռորյակը թվով 5-րդն է: Եռորյակ նյարդի հիմնական ֆունկցիան դեմքի հատվածում զգայունության ապահովումն է: Դրանք տեղակայված են երկու կողմից: Եռորյակ նյարդը 3 ճյուղ ունի: Առաջին ճյուղն ապահովում են աչքի, վերին կոպի ու ճակատի մաշկի զգայությունը, երկրորդ ճյուղը` ստորին կոպի, այտի ու ռունգների, վերին շուրթի ու վերին լնդի զգայունությունը, իսկ երրորդը` ստորին ծնոտի, ստորին շրթունքի, լնդի ու որոշ ծամող մկանների զգայունությունը:

Նևրալգիան հանդիպում է 10 հազար մարդուց 50-ի մոտ, հիմնականում տուժում են 40 տարեկանն անց կանայք: Եռորյակ նյարդի նևրալգիայի պատճառած ցավը, թերևս, ամենատառապագիններից է, որ ծանոթ է մարդուն: Սովորաբար, այն սկսվում է դեմքի ու ծնոտի ստորին հատվածում, սակայն պատահում է, որ տարածվում է հարքթային ու աչքերի վերին հատվածի վրա:

Ցավն այնքան ուժգին է, որ հիվանդներն այն հոսանքահարության են նմանեցնում, ինչնառաջանում է նյարդի բորբոքման հետևանքով է, տարածվում ճակատի, այտերի ու ստորին ծնոտի վրա: Սովորաբար արտահայտվում է դեմքի մի հատվածում:

Պատճառները

Ընդհանրապես ցավն առաջանում է անոթների` երակների ու զարկերակների, գանգի հիմքում նյարդին քսվելուց: Նյարդը ճզմվում է ու դրանից սուր ցավ է առաջանում:

Հնարավոր պատճառներից են ուռուցքները, որոնք ճզմում են նյարդը, բազմակի սկլերոզը, որը հանգեցնում է նյարդի միելինային թաղանթի քայքայման: Երիտասարդ տարիքի մարդկանց մոտ եռորյակ նյարդի բորբոքումը, սովորաբար, բազմակի սկլերոզի հետևանքով է առաջանում:

Եռորյակ նյարդի նևրիտի զարգացման գլխավոր պատճառները

  • Վարակիչ հիվանդությունները. գործնականում ցանկացած վիրուս կարող է նևրիտի պատճառ դառնալ: Սակայն ամենագլխավոր հարուցիչներից են հերպեսի ընտանիքի ներկայացուցիչները, որոնցից առաջին տեղում գոտևորող որքինն է:

  • Օրգանիզմի իմունային խանգարումները: Դրա ֆոնին վիրուսները կարող են ակտիվանալ ավելի մեծ արագ, քան առողջ օրգանիզմում:

  • Տեղային ու ընդհանուր բնույթի սառեցումը: Հաճախ եռորյակ նյարդի բորբոքումն առաջանում է դեմքի մի հատվածի կամ մի ականջի ուղղությամբ միջանցիկ քամիների պատճառով կամ ցածր ջերմաստիճանի` ցրտի ներգործությամբ:

  • Ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը կամ հոգեզգայական ցնցումները, որոնք հանգեցնում են օրգանիզմի պաշտպանական ուժերի անկման:

  • Վատ սնվելը, որի հետևանքով իմունային խանգարումներ են առաջանում:

  • Ծանր վարակները` ցանկացած տեղայնությամբ, եթե դրանք երկար ընթացք ու ակտիվ բուժման կարիք ունեն:


Նևրալգիայի գրոհին նպաստում են մաշկին թեկուզև թեթևակի շփումը, լվացվելը, սափրվելը, ատամները մաքրելը, քթին հասցված հարվածը, դեմքի վնասվածքն ու հարքթային խոռոչների բորբոքումը, թեթև քամին, դիմահարդարումը, անգամ ժպիտն ու զրույցը: Հիվանդության զարգացմանը նպաստող հանգամանքները բավականին շատ են:

Ցավոք, այս հիվանդությունը լիովին բուժել միշտ չէ, որ հաջողվում: Սակայն գոյություն ունեն միջոցներ, որոնք էականորեն նվազեցնում, մեղմում են այն: Առաջին հերթին հակաջղակծկումային դեղորայք է նշանակվում, իսկ եթե դա էլ չի օգնում կամ էլ կողմնակի երևույթներ են առաջանում, ապա գործի են դրվում վիրաբուժական միջոցները:

Ախտանշանները

Ոմանց մոտ ցավն անսպասելի է սկսվում, առանց որևէ տեսանելի ու ենթադրյալ պատճառի: Ոմանք էլ նշում են, որ ցավն առաջանում է սթրեսային իրավիճակից հետո, հարվածից, ատամնաբույժի մոտ այցելությունից հետո: Նման դեպքերում բժիշկները, այդ թվում և ատամնաբույժները կարծում են, որ ախտաբանական պատկերը շատ ավելի վաղ է զարգացել ու սթրեսային իրավիճակն ընդամենը նպաստել է ցավի առաջացմանը: Քանի որ ցավը սովորաբար սկսվում է ծնոտի վերին կամ ստորին հատվածից, դա էլ պատճառ է դառնում, որ սխալմամբ կարծեն, թե դա կապված է ատամների հետ: Պացիենտն  այդ պատճառով դիմում է ատամնաբույժի օգնությանը, ինչն իրականում չի թեթևացնում հիվանդի վիճակը:

Հիվանդության կլինիկական պատկերը բավականին ցայտուն է ու հանկարծակի ախտանշաններով է արտահայտվում, օրինակ`

  • դեմքի մի կեսի հատվածում ուժգին, ասես կրակող ցավ, որը թափանցող բնույթ ունի,
  • դեմքի մի հատվածի կամ առանձին հատվածների թեթևակի ծռվածություն, որից դիմաշարժը ևս ծուռ է լինում (բերանի անկյունի, աչքի կամ կոպի),
  • ախտահարված նյարդի պարբերական ցնցում,
  • ընդհանուր հիպերթեմիա` ջերմության թեթևակի բարձրացում,
  • ընդհանուր թուլություն ու նյարդայնություն` պայմանավորված ցավի պատճառով անքնությամբ,
  • գլխացավ,
  • ախտահարված կողմում մանր ցան:


Ամենահիմնական ախտանշանն ուժգին ցավն է դեմքի մի հատվածում, որը պարզապես հյուծում է: Դրա հետ դեմքի մի հատվածի արտահայտությունն է աղավաղվում: Եթե հիվանդությունը ձգձգվում է կամ զարգանում, ապա վերը նշված փոփոխությունները կարող են մնալ մինչև կյանքի վերջ:

Եռորյակ նյարդի բորբոքման նման ախտանշաններ կարող են լինել նաև այլ հիվանդությունների ժամանակ` տենդինիտի, Էռնեստի համախտանիշի ու ծոծրակի նյարդի նևրալգիայի:

Քունքային տենդինիտն ուղեկցվում է այտի ու ատամների մի հատվածի ցավով, բացի դրանից հիվանդին անհանգստացնում է գլխի ու պարանոցի հատվածում առաջացող ցավը:

Էռնեստի համախտանիշի դեպքում նույնպես ցավ է առաջանում գլխի, պարանոցի և այտի հատվածում: Ցավը գլխի ետնամասից երբեմն փոխադրվում է դիմային հատված:

Եռորյակ նյարդի նևրալգիայի ցավի երկու տեսակ են տարբերում` տիպիկ ու ոչ տիպային:

Առաջինի դեպքում հիվանդության ընթացքում ցավը մերթ սկսվում է, մերթ` հանդարտվում: Իսկ ոչ տիպիկ ցավը մշտական բնույթ է ունենում և ընդգրկում է դեմքի զգալի մասը:  Հիվանդության ընթացքում ցավը չի հանդարտվում: Նևրալգիայի այս տեսակն ավելի դժվար է բուժման ենթարկվում: Նևրալգիան ցիկլիկ հիվանդություն է, որի սուր փուլերը հերթագայվում են հանդարտ շրջաններով: Ոմանց մոտ դրանք մեծ ընդմիջումներով են կրկնվում, իսկ որոշ հիվանդների մոտ ցավն օրական միայն մեկ անգամ է լինում: Պատահում է նաև, որ ցավը տանջում է անընդհատ:

Դիմային նևրիտի բուժումը

Որքան շուտ նևրիտը բացահայտվի ու բուժումը շուտ սկսվի, այնքան արդյունավետ կլինի:

Հիվանդությունը պետք է բուժել առաջին իսկ օրվանից` ներառելով համալիր միջոցառումներ, օրինակ` հակավիրուսային դեղորայք, որը ցուցված է հերպեսով հարուցված նևրիտի դեպքում:

Ցավազրկող դեղորայք. ուժեղ ցավը մեղմելու նպատակով առաջարկվում են ոչ թմրանյութային ցավազրկողներ, սակայն որոշ դեպքերում` նաև թմրանյութային դեղորայք: Առաջարկվում են նաև մկանային կծկումները թուլացնող միջոցներ, վիտամիններ, ինչպես նաև ֆիզիոթերապևտիկ բուժում` էլեկտրոֆորեզ, մագնիսաթերապիա:

Մերսումը նևրիտի ժամանակ

Մերսման նպատակը որոշ մկանախմբերի ու դրանց տոնուսի բարձրացման համար մկանային լարվածությունը թուլացնելն է: Մերսման նպատակն է ներգործել նյարդի ռեֆլեկտորային կետերի վրա: Դրանից հետո պետք է աշխատել մաշկի ու մկանների հետ:

Մերսումը կատարվում է նստած դիրքում, գլուխը հետ գցած, այդպես նաև պարանոցի մկանները կհանգստանան: Պետք է մերսել մեղմ ու թեթև շարժումներով. ներքևից վերև, անրակի մկաններից դեպի վեր` հարականջային հատված, ապա` դեմքի հատված, ընդ որում` սկզբում առողջ կողմը պետք է մերսել, ապա ախտահարվածը: Մերսման տևողությունը պետք է միջինը15 րոպե լինի, 10-14 սեանս:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ